Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը ժամանել է Երեւան


ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն երեկ Բաքվից ժամանել է Երեւան: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունից, այսօր ֆրանսիացի դիվանագետը հանդիպելու է արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Նախօրեին Բաքվում կայացած ասուլիսում Ֆասիեն հայտարարարել է. - «Իհարկե, կողմերի շահերը չեն կարող բավարարվել 100 տոկոսով, բայց այսօր հնարավորություն կա այդ շահերը բավարարելու 50 կամ նույնիսկ 80 տոկոսով»:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երկարատեւ հանդիպման ժամանակ մենք համաձայնեցինք, որ անհրաժեշտ է բանակցային ճանապարհով երկարաժամկետ խաղաղություն ապահովել՝ հակամարտության կողմերի միջեւ փոխշահավետ պայմանավորվածության հիման վրա», - ասել է Ֆասիեն:

Հաջորդ շաբաթ տարածաշրջան է ժամանելու Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG