Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահի աշխատակազմի՝ լրտեսության մեջ մեղադրվող անդամը հրապարակայնորեն խոստովանել է մեղքը


Վրաստանի հատուկ ծառայությունները այսօր հեռուստատեսությամբ հրապարակել են մի տեսաժապավեն, որտեղ Վրաստանի նախագահի աշխատակազմի անդամը խոստովանել է, որ զբաղվել է լրտեսությամբ:

Սիմոն Քիլաձեն, ով ձերբակալվել էր մարտի 28֊-ին, «Իմեդի» հեռուստակայանի եթերում խոստովանել է, որ փող է ստացել տեղեկատվության դիմաց: Քիլաձեն չի հայտնել, թե որ երկրի օգտին է լրտեսել:

Քիլաձեի ձերբակալությունից հետո Վրաստանի իշխանությունները մինչեւ մայիսի 1-֊ը հնարավորություն են տվել բացահայտվելու բոլոր լրտեսներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG