Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան. «ԱՊՀ-֊ն պետք է նոր ռազմավարություն մշակի արտասահմանցիների կողմից երեխաների որդեգրման հարցում»


Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով, ԱՊՀ֊ երկրները պետք է նոր ռազմավարություն մշակեն արտասահմանցիների կողմից երեխաների որդեգրման հարցում:

ԱՊՀ֊ արդարադատության նախարարների խորհրդի՝ այսօր Մոսկվայում կայացած անդրանիկ նիստում հայաստանցի նախարարը փաստել է, որ «վերջերս հաճախակի են դարձել արտասահմանցիների կողմից որբ երեխաների անօրինական որդեգրման դեպքերը»:

Ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի, Դավիթ Հարությունյանը գտնում է, որ «ԱՊՀ-ի համար այդքան սուր խնդիրը պետք է լուծվի»:

ԱՊՀ արդարադատության նախարարներն առաջին անգամ են հավաք կազմակերպում: Նախարարների խորհուրդ ստեղծելու որոշումը կայացվել էր անցած տարի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Հարությունյանը ասաց. - «Ես չեմ կարծում, որ խորհրդի աշխատանքները շատ արդյունավետ կլինեն, բայց, այդուամենայնիվ, գոնե տարին մեկ անգամ հավաքվելը կարող է օգտակար լինել»:

Հարցազրույցում նախարարը անդրադարձել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին՝ այդ պայքարը բնորոշելով «շատ ծանր գործ»:

«Կարծում եմ, որ Հայաստանը որոշակի լուրջ քայլեր կատարել է: Այնուամենայնիվ, այդ քայլերը հեռու են բավարար լինելուց», - շարունակեց Հարությունյանը: - «Իհարկե, բացահայտումներով չէ, որ չափվում է կոռուպցիան. շատ ավելի կարեւոր է կոռուպցայի նախազգուշացումը, այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք թույլ կտան այն բացառել կամ նվազեցնել... Կարծում եմ, մոտ ժամանակներս մենք պետք է արմատապես վերափոխենք եւ վերանայենք մեր քաղաքականությունը. այն պետք է իր մեջ ներառի ե’ւ օրենսդրական, ե’ւ կազմակերպական հարցեր»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG