Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի բանակում հիվանդություններից եւ թերսնումից մահացել է 5 հազար զինվոր»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում այսօր Եվրախորհրդի անդամ պետությունների բանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բանավոր զեկույցով հանդես է եկել բուլղարացի պատգամավոր Ալեքսանդր Արբաջիեւը:

«Ադրբեջանի բանակում հիվանդություններից եւ թերսնումից մահացել է 5 հազար զինվոր», - ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ասված է զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամ Էլմիրա Ախունդովան հայտարարել է, որ զեկույցում բերված թիվը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «օգտագործվել են հասարակական կազմակերպությունների չճշտված տեղեկությունները»:

Ադրբեջանցի պատգամավորը հաստատել է, որ Ադրբեջանի բանակում համարյա ամեն օր զինվորական է մահանում, սակայն նշել է, որ դրա պատճառը ոչ թե հիվանդություններն ու թերսնումն է, այլ «հայերի արձակած փամփուշտները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG