Մատչելիության հղումներ

«Վաշինգտոնը աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա՝ ակնկալելով աջակցություն Իրանի հարցում»


Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա այցը ԱՄՆ, «Նեզավիսիմայա գազետա» թերթն այսօր կարծիք է հայտնում, թե Վաշինգտոնը աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա՝ ակնկալելով աջակցություն Իրանի հարցում:

«2003 թվականից ի վեր, երբ Իլհամ Ալիեւը ընտրվեց նախագահ, ԱՄՆ֊-ը միակ տերությունն էր, որը չէր հրավիրում Ադրբեջանի նախագահին՝ ելնելով այդ երկրում ժողովրդավարության վիճակից: Թեեւ հիմա էլ այդ իմաստով որեւէ բան չի փոխվել, Ջորջ Բուշը համաձայնել է ընդունել Իլհամ Ալիեւին», - փաստում է թերթը:

«Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ Սպիտակ տանից ստացված հրավերը անմիջականորեն կապված է ԱՄՆ֊-ում ծրագրվող հակաիրանական արշավի եւ Ղարաբաղի խնդիրը լուծելու մտադրության հետ: Քաղաքագետ Զաֆար Գուլիեւի կարծիքով, Վաշինգտոնը կօգնի Ադրբեջանին ղարաբաղյան հարցում՝ փոխարենը փորձելով Ադրբեջանին ներքաշել հակաիրանական կոալիցիայի մեջ», - գրում է «Նեզավիսիմայա գազետա»֊-ն:

Գուլիեւը համոզված է, որ «ԱՄՆ-֊ի համար շատ կարեւոր է, որ Բաքուն լինի նոր կոալիցիայում, ինչպես դա եղավ Իրաքի հարցում». - «Ադրբեջանի իշխանություններին երկար ժամանակ հաջողվում էր հավասարակշռված քաղաքականություն վարել, սակայն կան իրադրություններ, երբ ստիպված ես ընտրություն կատարել՝ Իրանի հարցում Վաշինգտոնը փաստորեն Ադրբեջանին ընտրություն չի թողել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG