Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Լեռնային Ղարաբաղի գործընթացը տարվում է Ադրբեջանի ազգային շահերին համապատասխանող նոր ձեւաչափով»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տարվում է նոր ձեւաչափով, որը համապատասխանում է Ադրբեջանի ազգային շահերին:

«Ադրբեջանական կողմը չի ձգտում ռազմական գոծողությունների վերսկսման, բայց միեւնույն ժամանակ ավելացնում է ռազմական ներուժը», - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի Զաքատալայի շրջանի զորամասերից մեկում հայտարարել է Իլհամ Ալիեւը: - «Ադրբեջանի սահմանները պետք է բաց լինեն բարեկամների եւ փակ՝ թշնամիների համար: Այդ նպատակով մեծ ուշադրություն է դարձվում սահմանների ամրապնդմանը. հաջորդ տարի պետբյուջեից ավելի մեծ գումար է հատկացվելու»:

Իլհամ Ալիեւը շեշտել է, թե «հայկական լոբբին եւ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են Ադրբեջանի դեմ հակաքարոզչություն եւ դիվերսիոն գործողություններ իրականացնել»:

«90-ականների սկզբին հայերի կողմից Ադրբեջանում իրականացված 30 ահաբեկչական գործողությունների անմեղ զոհ է դարձել ավելի քան 2 հազար մարդ: Ադրբեջանը պետք է պաշտպանի իր սահմանները, դրանով իսկ՝ իր անկախությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG