Մատչելիության հղումներ

Վաղը Թուրքիայում ցուցադրվելու է «Արարատ»-֊ը


Վաղը երեկոյան Kanalturk թուրքական մասնավոր հեռուստակայանը ցուցադրելու է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որտեղ արծարծվում է Հայոց ցեղասպանության թեման:

Հեռուստակայանի խոսնակը այսօր հավաստիացրել է, որ «կինոնկարը ցուցադրվելու է առանց կրճատումների ու գրաքննության»: Նրա վկայությամբ, ֆիլմը որոշվել է ցուցադրել այն բանից հետո, երբ հարցումը ցույց է տվել, որ հեռուստադիտողների 72 տոկոսը ցանկանում է տեսնել Էգոյանի կինոնկարը:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես»-֊ը, Թուրքիայի կառավարությունը չի արգելել ֆիլմի ցուցադրումը: Գործակալությունը միաժամանակ հիշեցնում է, որ 2004 թվականին թուրքական մի ընկերություն մտադրվել է ցուցադրել «Արարատ»-֊ը կինոթատրոններում, սակայն հետագայում հրաժարվել է այդ մտքից` մտավախություն ունենալով, որ կինոնկարի ցուցադրումը կարող է բողոքի ալիք բարձրացնել, իսկ կինոդահլիճները պետք է վերահսկեն ոստիկանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG