Մատչելիության հղումներ

Համաշխարհային դատարանը նշում է իր 60-ամյակը


Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նշում է իր 60-ամյակը:

Հաագայում գործող այս մարմինը, որը նաեւ Համաշխարհային դատարան են անվանում, քննում է երկրների միջեւ ծագած վիճահարույց հարցերը. դրանց մեկ երրորդը վերաբերում է սահմանային եւ առափնյա վեճերին:

Այս դատարանը հաճախ շփոթում են ՄԱԿ-ի այլ դատական մարմինների՝ Հարավսլավիայի պատերազմի հանցագործությունները քննող դատարանի եւ Միջազգային քրեական դատարանի հետ, որն իրավունք ունի դատել եւ ազատազրկել առանձին անձանց:

Անցած տարիներին ԱՄՆ-ը եւ Իրանը անտեսել են Համաշխարհային դատարանի վճիռները, որոնք ի կատար ածելու գործուն մեխանիզմը բացակայում է: Վերջերս Իսրայելն էլ չկատարեց դատարանի որոշումը Հորդանան գետի արեւմտյան ափին պարսպի շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ:

Այժմ դատարանը քննում է իր պատմության մեջ առավել կարեւոր գործերից մեկը՝ Բոսնիան մեղադրում է Սերբիային ցեղասպանության մեջ եւ փոխհատուցում է պահանջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG