Մատչելիության հղումներ

«Իրանը նոր մարտահրավեր է նետել միջազգային հանրությանը»


«Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունը, թե Իրանին հաջողվել է հարստացնել ուրանը՝ նոր մարտահրավեր է միջազգային հանրությանը», - ասել է ԱՄՆ-֊ի պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄքՔորմակը:

Խոսնակը հայտարարել է, թե չի կարող հաստատել Իրանի նախագահի խոսքերի հավաստիությունը: Միաժամանակ Իսրայելի հետախուզության բարձրաստիճան մի աշխատակից, ելույթ ունենալով Իսրայելի ռադիոյով, ասել է, որ «Իրանի նախագահի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը»:

«Թեեւ Իրանը դեռ ատոմային տերություն չէ, 2009 թվականին այդ երկիրը կարող է ատոմային ռումբ ունենալ», - հավելել է հետախույզը:

Այսօր Թեհրան է ժամանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Մուհամադ էլ֊-Բարադեյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG