Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «Վրաստանը ցանկանում է ավելի շատ գինի վաճառել Չինաստանին»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր Պեկինում հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է Չինաստան առաքվող գինու ծավալների ավելացմամբ:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Պեկինում բացված վրաց-֊չինական տնտեսական համաժողովի ելույթում Սահակաշվիլին հայտնել է նաեւ, որ գինու արտահանման վերահսկողությամբ այսուհետ զբաղվելու է պաշտպանության նախարար Իրաքլի Օքրուաշվիլին: Նման անսովոր որոշումը նախագահը բացատրել է այսպես. - «Մինչեւ մեծ քաղաքականություն մտնելը նա զբաղվել է բիզնեսով, եւ մինչեւ հիմա նրա մոտ ամեն ինչ լավ է ստացվել»:

Վերջերս Ռուսաստանը հրաժարվել է վրացական գինու ներկրումից՝ պատճառաբանելով, որ այն վնասակար նյութեր է պարունակում: Վրաստանի գինեգործությունը հսկայական կորուստներ է կրում:

Պեկինի ճանապարհին Վրաստանի նախագահի Բոինգ-737 ինքնաթիռը վառելիքի պակասի պատճառով ստիպված վայրէջք էր կատարել Ղազախստանի Կարագանդա քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG