Առաջիկայում Վրաստանում բարձրացվելու է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը: Նոր սակագինը, ըստ ամենայնի, շրջաններում ավելի ցածր կլինի, քան մայրաքաղաքում:
Ներկայումս Թբիլիսիում 1 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը շուրջ 12 թեթրի է (6,6 ցենտ):
«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, «Թելասի» բաշխիչ ընկերության խոսնակ Վալերի Պանծուլայան հայտնել է, որ ընկերությունը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու նպատակով դիմել համապատասխան հանձնաժողովին: Նրա խոսքերով, առայժմ հայտնի չէ, թե երբ եւ որքանով է թանկանալու էլեկտրաէներգիայի սակագինը:
Ըստ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի, թանկացումից հետո էլեկտրաէներգիայի 1 կիլովատտ/ժամը կարժենա 15 թեթրի (ավելի քան 8 ցենտ), ինչը ամենաբարձր գինն է ողջ հետխորհրդային տարածքում:
Վալերի Պանծուլայան նաեւ նշել է, որ նման քայլը պայմանավորված է Վրաստան մատակարարվող ռուսական գազի սակագնի համարյա կրկնակի բարձրացմամբ, ինչպես նաեւ՝ ներմուծվող էլեկտրաէներգիայի թանկացմամբ: