Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի պատգամավորը հայտնում է իր լիազորությունը դադարեցնելու մասին


Ազգային ժողովի այսօրվա նիստում պատգամավորի իր լիազորությունը դադարեցնելու մասին հայտնեց ՄԱԿ (Միավորված աշխատանքային կուսակցություն) խմբակցության անդամ Լեւոն Պողոսյանը:

Պողոսյանը բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող «Մշակ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենն է: Պատգամավորն իր այդ քայլը բացատրեց նրանով, որ նոր Սահմանադրությունը իրեն այլեւս հնարավորություն չի տալիս զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը ասաց, որ դեռեւս պարզ չէ, թե ով է լինելու խմբակցության նոր պատգամավորը. դա կորոշվի քաղաքական խորհրդի նիստում: Ըստ ՄԱԿ-ի համամասնական ցուցակի, այդուհանդերձ,հաջորդը Արմեն Ալավերդյանն է (Հայրկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի անվանակիցը), ով, ըստ որոշ լուրերի, բաժնեմաս ունի Գուրգեն Արսենյանի բիզնեսում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG