Մատչելիության հղումներ

Բուշ. «Ուժի կիրառումը Իրանի նկատմամբ պարտադիր չէ»


ԱՄՆ֊-ի նախագահն այսօր հայտարարել է, որ «ուժի կիրառումը Իրանի նկատմամբ պարտադիր չէ՝ ատոմային զենքի ստեղծումը կանխելու համար»: Իրանի վրա հարձակվելու վերաբերյալ լուրերը Ջորջ Բուշը որակել է որպես «անսանձ ենթադրություններ»:

«Ուժի կիրառումը պարդադիր չէ: Այս դեպքում կանխելը դիվանագիտություն է նշանակում», -֊ ասել է Ջորջ Բուշը:

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ վերջերս ենթադրություններ են արել, թե Վաշինգտոնը պատրաստվում է ռազմական հարված հասցնել Իրանին: «Նյու Յորքեր» պարբերականը գրել է, որ ԱՄՆ֊-ը կարող է ատոմային ռումբեր կիրառել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները ոչնչացնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG