Մատչելիության հղումներ

Ռենե վան դեր Լինդեն. «Միջնորդական առաքելության ձեւաչափը փոխելը նպատակահարմար չէ»


«Ադրբեջանը եւ Հայաստանը Եվրախորհրդի անդամ պետություններ են, եւ մենք շահագրգռված ենք նրանց միջեւ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի առաջընթացով», - ըստ «Թրենդ»-ի, Ստրասբուրգում այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը:

ԵԽԽՎ-ի նախագահը նշել է, որ միջնորդական առաքելության ներկայիս ձեւաչափը փոխելը ճիշտ չէ:

«Մենք կսպասենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունների ավարտին», - հայտարարել է Ռենե վան դեր Լինդենը եւ ավելացրել. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության ձեւաչափը Եվրոպայի Խորհրդի ձեւաչափով փոխարինելը նպատակահարման չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG