Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «Իրան֊ - Հայաստան գազամուղի վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ որեւէ պայմանավորվածություն չկա»


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հայտնել է, որ Իրան - Հայաստան կառուցվող գազատարի վերաբերյալ «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության հետ որեւէ պայմանավորվածություն չի եղել:

Նախօրեին «Գազպրոմ»-ը հաղորդագրություն էր տարածել, թե գնել է Իրան - Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը: Սակայն քիչ անց այդ հաղորդագրությունը հանվել էր «Գազպրոմ»-֊ի ինտերնետային էջից:

«Գազպրոմ»-ի մամլո ծառայությունը ո'չ հերքում, ո'չ էլ հաստատում Իրան - Հայաստան գազամուղի վաճառքի մասին տեղեկատվությունը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդո՞ք կարելի է ասել, որ գործարքը տեղի չի ունեցել եւ «Գազպրոմ»-ը հերքում է իր կայքում մի քանի ժամով հայտնված տեղեկությունը, «Գազպրոմ» ընկերության մամլո ծառայության արտասահմանյան լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Դենիս Իգնատեւը բացասական պատասխան տվեց:

«Պարզապես որոշ խնդիրներ են առաջացել: Հայկական կողմը նոր հարցեր է բարձրացնում», - ավելացրեց Իգնատեւը:

Անդրանիկ Մարգարյանը նաեւ «հաջող գործարք» է անվանել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի վաճառքը «Գազպրոմ»-ին:

«Այդ գործարքը ոչ թե սպառնում, այլ ամրապնդում է մեր էներգետիկ անվտանգությունը», - կարծիք հայտնեց վարչապետը:

Անդրանիկ Մարգարյանը նաեւ հույս հայտնեց, որ առաջիկա 3 տարիների ընթացքում Հայաստանում կհաջողվի պահպանել էլեկտրաէներգիայի ներկայիս սակագները:


Ռուզան Խաչատրյան, Երեւան եւ Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG