Մատչելիության հղումներ

Պիտեր Սեմնեբի. «Հարավային Կովկաս - Եվրամիություն հարաբերությունները մտել են նոր փուլ»


Հարավային Կովկասում Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր այսօրվա հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը այդ պաշտոնին է նշանակվել այնպիսի ժամանակահատվածում, երբ Հարավային Կովկասի եւ Եվրամիության հարաբերությունները մտել են որակապես նոր փուլ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը, «նախագահը ներկայացրել է վերջին զարգացումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում եւ շարադրել է Հայաստանի մոտեցումները գործընթացը շարունակելու ուղղությամբ»:

Ռոբերտ Քոչարյանը եւ Պիտեր Սեմնեբին քննարկել են նաեւ 2007 եւ 2008 թվականներին կայանալիք ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպելու հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG