Մատչելիության հղումներ

Առճակատվել են երկրապահները եւ ոստիկանները


Երեկ ժամը 15.30-ի սահմաններում ոստիկանները հարձակում են գործել «Երկրապահ կամավորականների միության» շենքի վրա՝ անդամներից մեկին ձերբակալելու նպատակով: Դրա հետեւանքով բավական մեծ ծեծկռտուք է սկսվել միության շենք մտած 7-8 ոստիկանների եվ շենքում եղած երկրապահների միջեւ:

Հետախուզվողը փորձել է թաքնվել համակարգչային սրահում, եվ նրան այնտեղից դուրս բերելու համար ոստիկանները ջարդուփշուր են արել սենյակի դուռը: Երկրապահները, ինչպես ներկայանալ չցանկացած մի նախկին ազատամարտիկ փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանին՝ «որոշել են քշել իրենց տարածք մտած թշնամուն»: Դրանից հետո երկրապահի շենքի մոտ հավաքվել են հարյուրավոր ազատամարտիկներ, որոշ ժամանակ անց եկել է նաեւ միության նախագահ, պաշտպանության փոխնախարար Մանվել րիգորյանը:

Ըստ տեղեկությունների, նրա առանձնասենյակում շարունակվել է խոսակցությունը: Մանվել րիգորյանի հետ բանակցել է անձամբ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը:

Միության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ասաց, որ ինքն անձամբ Միլիտոնյանին չի ճանաչում, բայց հաստատեց, որ երեկ իրենց շենքում է գտնվել ոստիկանության քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը:

Բանակցելով՝ եկել են այն համաձայնության, որ շենքում թույլ չեն տա որեւէ մեկին ձերբակալել, եւ իրենց օրինական գործողությունները ոստիկանները պետք է ծավալեն ցանկացած տեղում, բայց ոչ «Երկրապահ կամավորականների միության» շենքում:

Այսօր եւս ԵԿՄ-ի շենքի մոտ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել: Սակայն ԵԿՄ-ի փոխնախագահ Արա Կետիկյանը բացառել է երեկվա դեպքերի կրկնության հնարավորությունը:


Աստղիկ Բեդեւյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG