Մատչելիության հղումներ

Այլընտրանքային արվեստի փառատոն ՆՓԱԿ-ում


Փառատոնի համադրող Ծոմակի խոսքով, այն հնարավորություն է ընձեռում երիտասարդ արվեստագետներին ինքնարտահայտվել այլ ձեւի մեջ եւ այլ նյութերով, ու արդյունքում գտնել իրենցը:

«Ազատ քան երբեւիցե» խորագրով այս փառատոնը, որին մասնակցում են ոչ միայն երիտասարդ, այլեւ նախորդ սերնդի արվեստագետներ, նաեւ համեմատություններ ու հակադրություններ է գծում տարբեր սերունդների ազատության պատկերացումներում` որոնելով ու փորձելով գտնել ազատությունը անցյալ, ներկա, նաեւ ապագա սերունդներում:

«Փառատոնի նպատակներից մեկն էլ տարբեր սերունդների երկխոսությունն է` այլտրանքային արվեստի շրջանակներում: Թվում է, թե մոտեցումը այլընտրանքային արվեստին պետք է սերունդների առումով տարբերվի, բայց իրականում տարբեր սերունդների մոտեցումներն ու գաղափարները շատ կետերում հատվում են», - ասում է փառատոնի համադրողը:

Մինչեւ ապրիլի 30-֊ը այլընտրանքային արվեստի գործերը ՆՓԱԿ֊-ում սպասում են իրենց այցելուներին՝ ազատության մասին իրենցը պատմելու եւ մտորելու առիթներ տալու:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG