Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Գազի մատակարարման հարցը կարգավորվել է»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի իր գործընկեր Վարդան Օսկանյանի հետ Մոսկվայում այսօր կայացած բանակցություններից հետո հայտարարել է, թե Հայաստանին ռուսական գազի մատակարարման հարցը «կարգավորվել է կողմերի համաձայնությամբ եւ չի հարվածի սպառողների շահերին»:

«Հարցը կլուծվի Հայաստանի գազաէներգետիկ ոլորտում լրացուցիչ ներդրումների հաշվին, ինչը կբարձրացնի եկամտաբերությունը», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել է Լավրովը:

Վարդան Օսկանյանը, իր հերթին, կարծիք է հայտնել, թե գազի գնի թանկացումը չպետք է անդրադառնա բնակչության վրա: «Թանկացումը պետք է պակաս ցավոտ լինի Հայաստանի բնակչության համար», - ասել է Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG