Մատչելիության հղումներ

«Գեղեցկությունը նաեւ ներքինն է»


Աննային գեղեցկուհու թագը փոխանցեց անցյալ տարվա հաղթող Սվետլանա Գրիգորյանը՝ 15 տարի առաջ միայն Սան Ֆրանցիսկոյի Ստանֆոլդ բժշկական կենտրոնի մասնագետները համարձակվեցին իրականացնել շատ բարդ մի վիրահատություն՝ հրաժարվելով իրենց վարձատրությունից, եւ փրկեցին ընդամենը 2 տարեկան կապուտաչյա այս հայուհու կյանքը: «Գեղեցկությունը ինքնավստահություն եւ ուժ է ինձ համար, ես հիմա ավելի ինքնավստահ եմ, ամեն ինչ համեմատաբար ավելի հեշտ է թվում», - ասում է Սվետլանան:

«Գեղեցկությունը սահմաններ չունի, ոչ գեղեցիկ ոչինչ չի լինում, գեղեցիկ են բոլորը, գեղեցիկ է ամեն ինչ», - համոզված է 24-ամյա Հենրիետան Էջմիածին քաղաքից, ով արժանացել է 2-րդ մրցանակին եւ արժանացել «Միսս հմայք» տիտղոսին:

Սահմանված 4 անվանակարգերից բացի ժյուրին հանձնել է նաեւ 6 խրախուսական եւ «Ունիսոնի համակրանք» հատուկ մրցանակը: Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի գլխավորած ժյուրին բավական լուրջ ընտրության առջեւ է կանգնել եւ մեծ դժվարությամբ է 52 մասնակցից ընտրել 11-ին:

«Այս մրցույթին մասնակցելն արդեն հաղթանակ է, սա ոչ միայն նրանց գեղեցկության, այլեւ կամքի եւ ուժի դրսեւորումն է», - ասում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: Նախորդ տարիների նման այս տարի էլ մրցույթին մասնակցել են 16-40 տարեկան հաշմանդամ հայուհիներ:

«Հաշմանդամ կանանց գեղեցկության 3-րդ հանրապետական ֆոտոմրցույթն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը, ավելացել է նաեւ գեղեցկության մրցույթին մասնակցել ցանկացող հաշմանդամ հայուհիների թիվը», - փաստում է Արմեն Ալավերդյանը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG