Մատչելիության հղումներ

Վասիլի Ալեքսանյանին մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել


Մոսկվայի Սիմոնովի օկրուգի դատարանը այսօր որոշել է, որ «Յուկոս» նավթային ընկերության փոխտնօրեն Վասիլի Ալեքսանյանը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Ալեքսանյանը դատական նիստին չի ներկայացել:

«Դատարանի եզրակացությամբ, Ալեքսանյանը զբաղվել է միջոցների մսխմամբ եւ փողերի լվացմամբ՝ 12 միլիոն ռուբլի (շուրջ 400 հազար դոլար) ընդհանուր գումարով», - «Ինտերֆաքս»-ին ասել է դատապաշտպան Գեւորգ Դավգյանը՝ հայտնելով, որ «Յուկոս»-ի փոխնախագահը որոշումը բողոքարկելու է Մոսկվայի քաղաքային դատարանում:

Դատական նիստի մեկնարկից առաջ Ալեքսանյանը հայտնել էր լրատվամիջոցներին, որ իր տունը խուզարկվել է, ինքն ազատության մեջ է եւ առայժմ Ռուսաստանում է:

Վասիլի Ալեքսանյանը «Յուկոս»-ի փոխնախագահ էր նշանակվել ապրիլի 4-ին: Մինչ այդ նա ղեկավարում էր ընկերության իրավական ծառայությունը եւ դատարանում ներկայացնում էր երբեմնի նավթային հսկա «Յուկոսի» նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկու եւ մյուս ղեկավարների շահերը: Ըստ օրենքի, փաստաբանին քրեական պատասխանատվության կանչելու համար անհրաժեշտ է դատարանի հատուկ որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG