Մատչելիության հղումներ

Մոսկվայում ծեծել եւ թալանել են հայաստանցի պատգամավորին


Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունում «Ռեգնում»-ին հայտնել են, որ չորեքշաբթի օրը Մոսկվայի Արեւմտյան օկրուգի դատախազությունը «ավազակային հարձակում» հոդվածով քրեական գործ է հարուցել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Գրեյթ Վելի» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Արզաքանցյանի վրա հարձակման փաստի արթիվ:

Տիգրան Արզաքանցյանին ծեծել եւ թալանել էին մարտի 29-ին Մոսկվայի կազինոներից մեկում: Հանցագործները գործարարից հափշտակել են շուրջ 50 հազար դոլար արժողությամբ բջջային հեռախոսը եւ «Ֆրենկ Մյուլեր» ժամացույցը:

Պատգամավորը տարբեր աստիճանի, մասնավորապես գլխուղեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Արզաքանցյանի օգնականներից մեկը կատարվածի մասին ոստիկանություն է հայտնել ապրիլի 4-ին: Ներկայումս իրավապահները փորձում են պարզվել հարձակվողների ինքնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG