Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը հաստատում է, որ գնելու է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը


«Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքի վերաբերյալ։

Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետր հատվածը 25 տարի ժամկետով ռուսաստանյան կողմին հանձնելու վերաբերյալ: Ըստ պայմանավորվածության՝ ռուսաստանյան կողմը նաեւ կմասնակցի Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարությանը:

«Գազպրոմ»-ի աղբյուրի համաձայն՝ այս մասին մամլո հաղորդագրությունը արդեն պատրաստ է հրապարակման:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG