Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եռօրյա այցով մեկնում է Ռուսաստան:
«Անցած մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները, որոնք ունեն ռազմավարական գործընկերության բնույթ, զարգացման դրական միտումներ են ցուցաբերել», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Միխայիլ Կամինինը:
Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում հանդիպելու է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի եւ անվանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հետ: Բացի էներգետիկայի ոլորտում համագործակցությունից, կողմերը կքննարկեն նաեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները:
«Ռուսաստանը կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի երկխոսությունն ընդլայնել, առաջին հերթին, երկու երկրների նախագահների միջեւ»,- ասել է խոսնակը: