Մատչելիության հղումներ

Ռինո Հարնիշ՝ «2006 թվականը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար վճռորոշ է լինելու»


«Թրենդ» ադրբեջանական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռինո Հարնիշն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է, թե ԱՄՆ-ը վստահ է, որ 2006 թվականը վճռորոշ է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Մեկնաբանելով պետդեպարտամենտի զեկույցը, որում ԱՄՆ֊-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել Ադրբեջանի չվերահսկվող տարածքները, Հարնիշն ասել է, թե մարդու իրավունքների պաշտպանության մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի 16 տոկոսը դուրս է մնում վերահսկողությունից, ուստի այդ տարածքներում մարդու իրավունքների պաշտպանությման համար Ադրբեջանը պատասխանատու չէ:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG