Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 2007 թվականից մտադիր է 3 անգամ բարձրացնել Բելառուս մատակարարվող գազի սակագինը, հայտնել է ընկերության վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը:
«Բելառուսը միակ երկիրն է, որը մինչեւ հիմա չի անցել գազի շուկայական գներին: Մենք գտնում ենք, որ սակագինը պետք է 3 անգամ բարձրացվի», - ըստ «Նովոստի» գործակալության, հայտարարել է Ռյազանովը: Ներկայումս Բելառուս մատակարարվող ռուսական գազի սակագինը շուրջ 47 դոլար է 1000 խորանարդ մետրի դիմաց:
«Գազի սակագնի բարձրացումը ԱՊՀ-ի երկրների համար քաղաքական որոշում չէ, այլ իրական տնտեսություն», - նշել է «Գազպրոմ»-ի բարձրաստիճան պաշտոնյան: