Մատչելիության հղումներ

Հայաստանցի Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցանկի երրորդ տեղում է


Շախմատի համաշխարհային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է մոլորակի լավագույն շախմատիստների ապրիլի վարկանիշային ցանկը, որի երրորդ հորիզոնականը 2756 միավորով զբաղեցնում է հայաստանցի շախմատիստ Լեւոն Արոնյանը: Լավագույն շախմատիստների ցուցակը 2804 միավորով գլխավորում է ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովը, երկրորդ տեղում 2803 միավորով՝ հնդիկ Վիշվանատան Անանդն է, երրորդ տեղում հայաստանցի Լեւոն Արոնյանն է:

ՖԻԴԵ-ի վարկանիշային ցանկում այլեւս չի նշված արի Կասպարովը, որը գրեթե երկու տասնամյակ առաջինն է եղել ցուցակում: Պատճառն այն է, որ Կասպարովը մեկ տարվա ընթացքում ոչ մի պարտիա չի անցկացրել:

Վլադիմիր Կրամնիկը, որը 2000 թվականի նոյեմբերին հաղթել է Կասպարովին եւ հռչակվել այսպես կոչված, դասական շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն, ապա 2004-ին Պետեր Լեկոյի հետ մրցախաղում պաշտպանել տիտղոսը՝ այս տարվա ապրիլյան վարկանիշային ցուցակում ունի 2729 միավոր եւ զբաղեցնում է 8-րդ տեղը:

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG