Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իլգար Վերդիեւը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ադրբեջանցի մեկ զինվոր զոհվել է եւս մեկը վիրավորվել է Ֆիզուլիի շրջանում:
Վերդիեւի փոխանցմամբ՝ «կրակ է բացվել Ֆիզուլիի շրջանի գրավյալ տարածքում գտնվող հայկական ստորաբաժանումների դիրքերից»: Նա նաեւ հայտնել է, որ հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում մարտի սկզբից արդեն զոհվել է 7 եւ վիրավորվել 11 ադրբեջանցի զինվորական:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը «հերթական սուտ» է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հրադադարի ռեժիմի խախտման մասին: Նրա խոսքերով, ղարաբաղյան կողմը կրակ չի բացել Ֆիզուլիի ուղղությամբ: «Ադրբեջանական կողմի հայտարարությունները ապատեղեկատվություն են», - ընդգծել է գնդապետ Հասրաթյանը: