Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Համանախագահները, հավանաբար, տարածաշրջան կայցելեն մայիսին»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ համանախագահները, հավանաբար, տարածաշրջան կայցելեն մայիսին:

«Թրենդ»-ի բացառիկ հարցազրույցում Մերզլյակովը հաստատել է, որ առաջիկայում տարածաշրջան է այցելելու ԵԱՀԿ-ի ՄԻնսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Բացի այդ, ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը քննարկվելու է Հայաստանի արդտործնախարար Վարդան Օսկանյանի Մոսկվա եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Վաշինգտոն կատարելիք այցերի ընթացքում: Հայաստանի արտգործնախարարը Մոսկվա կայցելի ապրիլի 6-ից 7-ը:

Մերզլյակովի խոսքերով, Վաշինգտոնում եւ Ստամբուլում համանախագահների կոնսուլտացիաներից հետո շարունակվում է բանակցային գործընթացը, տեղի են ունենում աշխատանքնային հանդիպումներ:

Անդրադառնալով համանախագահների առաջիկա այցին, ռուսաստանցի համանախագահը նաեւ ասել է, որ ոչ բոլորն են կարող ապրիլի վերջին այցելել տարածաշրջան: Նա շեշտել է, որ վերջին շաբաթներին չի մասնակցել կոնսուլտացիաներին եւ Ստամբուլում մարտի 20-ին կայացած համանախագահների հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG