Մատչելիության հղումներ

Հայաստանում է Եվրոպայի երիտասարդական մամուլի ընկերակցության նախագահը


Քեթրին Հունեմորդերի խոսքերով, իրենք պրոպագանդում են ազատ մամուլ եւ մեծ հույս ունեն, որ կկարողանան օգնել հայ երիտասարդ լրագրողներին՝ պայքարել ազատ մամուլի կայացման համար: Հունեմորդերի կարծիքով՝ շատ դեպքերում ազատ մամուլը շփոթում են «վայրահաչոցների» հետ: Նրա կարծիքով, եթե ինչ-որ մի լրագրող սրա կամ նրա պատվերով եթերում կամ թերթի միջոցով քարկոծում է ինչ-որ մի անձնավորության, դա ամենեւին ազատ մամուլի արտահայտում չէ :«Նույն ծաղրանկարների խնդիրը ինձ համար ոչ թե ազատ մամուլի դրսեւորում էր, այլ ընդամենը քաղաքական խաղ», - նշում է Եվրոպայի երիտասարդական մամուլի ընկերակցության նախագահը:

Ըստ Հունեմորդերի, կազմակերպության խնդիրներից է նաեւ՝ օժանդակել Հայաստանին երիտասարդության ակտիվության հարցում: «Եվրոպայում մենք կազմակերպում ենք բազմաթիվ սեմինար-քննարկումներ եւ ուրախ կլինենք, եթե Հայաստանի ներկայացուցիչները նույնպես գան եւ մասնակցեն այդ քննարկումներին»:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG