Մատչելիության հղումներ

2005 թվականին Ռուսաստանը ռեկորդային ծավալի զենք է արտահանել


2005 թվականին Ռուսաստանը 6 միլիարդ դոլարի զենք է արտահանել, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հայտնել է այսօր նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը զենք է մատակարարում աշխարհի 61 երկրներին», - հայտնել է նախագահը ռազմա-տեխնիկական համագործակցության հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստում: Նրա վկայությամբ՝ «ակնհայտ հաջողությունների թվում է Հավաքական անվտանգության պայմանագրի, ԱՊՀ-ի անդամների երկրների, Հարավ-արեւելյան Ասիայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի պետությունների հետ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG