Մատչելիության հղումներ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժերը տասնյակ մարդկանց կյանք են խլել


Այսօր գիշերը Իրանի արեւմուտքում տեղի ունեցած երեք երկրաշարժերը տասնյակ մարդկանց կյանք են խլել:

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Լուրեստան նահանգում զոհվել է ավելի քան 50 բնակիչ, մոտ 1000 մարդ վիրավորվել է: Նահանգապետ Մոհսենի Սանիի վկայությամբ՝ վնասվել է շուրջ 200 գյուղ, դրանց կեսում լուրջ ավերածություններ կան: Երկրաշարժերի ուժգնությունը եղել է 4,7֊ից մինչեւ 6 բալ:

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Արթուր Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են «Հայաստանի սահմաններից շատ հեռու, եւ դրանք Հայաստանի տարածքում չեն զգացվել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG