Մատչելիության հղումներ

Հեղինակային երգի հանրապետական փառատոն


«Օվացիա»-ի ստեղծագործական մասով տնօրեն Սամվել Մեսրոպյանն ասում է, որ իրենք հատուկ են խուսափել մրցույթից, միայն առաջին փուլում կընտրվեն լավագույնները: Սա նաեւ ենթադրում է, որ չեն լինի մրցանակներ. «Փառատոն բառից վերցրել ու իրագործում ենք հատկապես տոնը»:
Փառատոնի հատուկ հյուրը կլինի Ռուբեն Հախվերդյանը, սպասվում է Արթուր Մեսչյանի մասնակցությունը: ոհունակություն են հայտնել նաեւ ժանրում հայտնի մյուս կատարողները: Նրանցից ոմանք փառատոնի կազմկոմիտեում են՝ Էդվարդ Զորիկյան, Մարտին Ահարոնյան, գրողների միությունից հրավիրված է Լեւոն Բլբուլյանը, իսկ փառատոնի տնօրենը Տաթեւիկ Աղամիրյանն է: Նրա խոսքով՝ հեղինակային երգը կոմերցիոն ոլորտ չէ, ուստի փառատոնից եկամուտ ակնկալելն անիմաստ է: «Օվացիա» կենտրոնը մոտ 4 միլիոն դրամ է ծախսելու, մշակույթի նախարարությունը կտրամադրի համերգասրահ: Փառատոնին մասնկացելու համար արդեն հայտեր կան մարզերից:

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG