Մատչելիության հղումներ

Ծառատունկ Իջեւանում


Հերթական ծառատունկն այդ պուրակում տեղի ունեցավ մարտի 29-ին, ծառատունկը կազմակերպել էին «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունը եւ Իջեւանի քաղաքապետարանը: «Այս անգամ տնկված ծառերը սակայն չեն արժանանա նախորդների ճակատագրին», - խոստացան Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ու Իջեւանի երիտասարդները:

Գեւորգը թեեւ պուրակից բավական հեռու է ապրում, սակայն ասում է, որ անպայման կգա եւ կխնամի իր տնկած ծառերը:

Մի քանի տարուց ծառաշատ պուրակ ունենալու հավանականությունը մեծանում է նաեւ այն հանգամանքի շնորհիվ, որ տնկված սոճիները քմահաճ չեն եւ ջրելու կարիք են զգում ամիսը մեկ անգամ: Բացի այդ, պուրակն արդեն ունի երկու պահակ, ովքեր հսկելու են եւ թույլ չեն տալու, որպեսզի այնտեղից ծառ պակասի:

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունը բնապահպանական գործունեությունը շարունակելու է եւս 10 համայնքներում, իսկ կոնկրետ Ազատամարտիկների պուրակը ապագայում կարող է դառնալ իջեւանցիների սիրած հանգստավայրն ու նաեւ զբոսայգի՝ փոքրիկների համար: Համենայն դեպս, նման ծրագրեր ունի Իջեւանի քաղաքապետը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG