Մատչելիության հղումներ

Գովազդը խանգարում է սերիալ դիտել


Վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցված 500 մարդկանցից միայն 1,2 տոկոսն է կողմ, որ գովազդներն ավելանան, իսկ 7,7 տոկոսը դեմ չէ հեռուստագովազդի ներկա ծավալի պահպանմանը:

«Մարզերում հարցվածների նույնիսկ 1-2 տոկոսը դրական չարտահայտվեց գովազդի մասին: Այնտեղ մարդիկ հատկապես դժգոհում են, որ գովազդը եթեր է ներխուժում այն պահերին, երբ իրենք կլանված սերիալ են դիտում», - ասաց Կարինե Տիտանյանը:

Ոչ հայերեն ու գռեհիկ գովազդի համար Լեզվի պետական տեսչությանը մեղադրելը հիմնավորված չէ, կարծում է տեսչության պետի տեղակալ Մարինե Հովեյանը: «Խախտումների դեպքում դատարան դիմելու իրավունք ունի միայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Իսկ մենք կարող ենք միայն գովազդի լեզվական փորձաքննություն անցկացնել, եթե գովազդային գործակալությունները դիմեն: Նրանք էլ առայժմ չեն դիմում», - ասաց նա:

Մարինե Հովեյանի ասելով՝ տեսչությունը հիմա առաջարկություններ է պատրաստում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար եւ մշակում է մեր երկրի լեզվական քաղաքականությունը՝ դրանում լրատվամիջոցների լեզվին առանձին բաժին է հատկացվելու:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի գործադիր տնօրենի խոսքով՝ անհրաժեշտ է աշխատանք տանել գովազդային գործակալությունների հետ: Ի դեպ, քննարկմանը հրավիրված 5-6 գործակալության ներկայացուցիչներից ոչ մեկը այդպես էլ չեկավ:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG