Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձել է Ուղղափառ ժողովուրդների միասնության հիմնադրամի 2006 թվականի մրցանակի դափնեկիր:
Հիմնադրամի մամուլի կենտրոնում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են, որ «գնահատելով Հայաստանի առաջնորդի ջանքերը, հիմնադրամում նշել են նրա ձգտումը՝ բավարարել Հայաստանում բնակվող ռուսների հոգեւոր պահանջմունքները: Հենց դրա համար է նախագահը արժանացել բարձր պարգեւին»:
Հիմնադրամի մրցանակին է արժանացել նաեւ «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությունը՝ «ուղղափառ սրբությունների վերածնմանն ուղղված ակտիվ գործունեության համար»:
2006 թվականի մրցանակը հիմնադրամը շնորհել է նաեւ Լեհաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Սավվային: