Մատչելիության հղումներ

«Հարկ է Կոսովոյին շնորհել անկախ պետության կարգավիճակ»


Ալբանիայի արտաքին գործերի նախարար Բեսնիկ Մուստաֆայն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ասել է, որ Կոսովոյին հարկ է շնորհել անկախ պետության կարգավիճակ: «Այլ իրական լուծում չկա, Կոսովոյի բնակչության մեծ մասն ալբանացիներ են, որոնք պետք է անկախ դառնան,- ասել է Մուստաֆայը, հավելելով,- Հետդարձի ճանահարհ չկա, առավել եւս, որ Բելգրադն էլ է ընդունել, որ վերադարձ 1999 թվականին հնարավոր չէ»:

«Ինտերֆաքս»-ը նշում է, որ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետն աջակցել է Մուստաֆային: «Մեզ համար կարեւորն այն է, որ չկրկնվեն ոչ վաղ անցյալի իրադարձությունները, մենք վստահում ենք Մարտի Ահտիսաարիի ղեկավարած ՄԱԿ-ի առաքելությանը: Եթե այդ նպատակին հասնելու միջոցը՝ անկախությունն է, մենք պատրաստ ենք դրան աջակցել», ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը:

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG