Մատչելիության հղումներ

Ալիեւը դիմել է ժողովրդին՝ ադրբեջանցիների ցեղասպանության օրվա կապակցությամբ


«1988 թվականին հայ ազգայնականները՝ արտաքին ուժերի դրդմամբ բացահայտ գործողություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղը զավթելու եւ Հայաստանին կցելու ուղղությամբ», - ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ուղերձում, որը նվիրված է մարտի 31-ին նշվող ադրբեջանցիների ցեղասպանության օրվան:

«Հայ շովինիստների ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ մինչ օրս շարունակվում է: Հայաստանի եւ նրա հովանավորների քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանզի այն հակասում է միջազգային քաղաքականության առաջատար միտումներին», - համոզված է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանի ժողովրդին հասցեագրված ուղերձում ասված է՝ «20-րդ դարի սկզբին Իրանից եւ Օսմանյան կայսրությունից հայերի վերաբնակեցումը ադրբեջանական պապենական հողերում՝ Ղարաբաղում եւ Զանգեզուրում, ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխությունը, 1905 եւ 1918 թվականներին ադրբեջանցիների զանգվածային սպանությունները, 1920 թվականին Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի կարգավիճակի տրամադրումը, 1948-53 թվականներին հարյուր հազարավոր ադրբեջանցիների տեղահանումը Հայաստանից՝ բուն ադրբեջանական տարածքներից ադրբեջանցիների վտարման արյունոտ էջերն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG