Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի՝ «Հաջորդ տարի Վրաստանը այլեւս աղքատ երկրների թվում չի լինի»


2008 թվականին Վրաստանը այլեւս աղքատ երկրների թվում չի լինի՝ կանխատեսել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Այս տարվա վերջին մեկ շնչին հասնող եկամուտը Վրաստանում կլինի 1670֊-1680 դոլար: Աղքատ երկրների թվից դուրս գալու համար եկամուտը պետք է լինի 2000 դոլար: Դրա համար առաջիկա երկու տարիներին մենք պետք է ապահովենք 9-֊10֊ տոկոսանոց տնտեսական աճ: Համոզված եմ, որ մենք դա կարող ենք անել»:


Նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ այս տարի Վրաստանը կդառնա ՆԱՏՕ֊ի անդամության թեկնածու: «Հույս ունեմ, որ 2008֊ին մենք կդառնանք ՆԱՏՕ֊ի անդամ», ասել է նա, ելույթ ունենալով Կովկասի բիզնեսի դպրոցում:

«Մենք այս տարածաշրջանում պետք է լինենք նույնը, ինչ Սինգապուրը եւ Հոնկոնգը Ասիայում: Իմ նախագահական ժամկետն ավարտվում է 2009 թվականին՝ այդ ժամանակ Վրաստանը կունենա իր սեփական էներգիան, համաշխարհային դասի ճանապարհներ, միջազգային կարգի կրթության համակարգ եւ, հույս ունեմ, եվրոպական չափանիշներին համապատասխանող առողջապահություն», հայտարարել է Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG