Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահի խորհրդականը մեղադրվում է լրտեսության մեջ


Այսօր առավոտյան Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախագահի խորհրդական, հասարակայնության հետ կապերի ծառայության աշխատակից Սիմոն Քիլաձեն, ով մեղադրվում է լրտեսության մեջ:

Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտնել է, որ Քիլաձեն «2004 թվականից օտար պետության հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկություններ էր փոխանցում նախագահի, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ղեկավարների, պետական պատվիրակությունների այցելությունների եւ բանակցությունների մասին»:

Մերաբիշվիլին չի մանրամասնել, թե ո՞ր պետության օգտին է լրտեսել Քիլաձեն, սակայն նշել է, թե նշված ժամանակահատվածում լրտեսության համար Քիլաձեն ստացել է 20 հազար դոլար: Մերաբիշվիլին նաեւ խոստացել է, որ «ամեն ինչ կհրապարակվի դատարանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG