Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը կհանդիպի ընտրություններում հաղթած կուսակցությունների առաջնորդների հետ


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր մտադիր է հանդիպել կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժերի առաջնորդների հետ:

Ըստ վերջին տվյալների, նախագահության նախկին թեկնածու Վիկտոր Յանուկովիչի ռուսաստանամետ «Մարզերի կուսակցությունը» ստացել է ընտրողների ձայների մոտ 30 տոկոսը: Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 23 տոկոսը:

3-տոկոսանոց արգելքը հաղթահարել են նաեւ Յուշչենկոյի «Մեր Ուկրաինան», սոցիալիստները եւ կոմունիստները:

Երեկ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել նախագահին նշանակել իրեն վարչապետ՝ ռուսաստանամետ կուսակցություններին իշխանությունից դուրս թողնելու նպատակով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG