Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան՝ «Հայաստանի համար ամենամեծ վտանգը՝ ներսից է»


Վաշինգտոնյան անկախ քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, «Հայաստանի համար ամենամեծ վտանգը ոչ թե Թուրքիան եւ Ադրբեջանն են, այլ կոռուպցիան»:

Վերլուծաբանը փաստել է նաեւ, որ Հայաստանը Ղարաբաղյան պատերազմից հետո ռազմականացվեց եւ մեկուսացվեց: «Վրաստանը եւ Ուկրաինան ձգտում են դեպի Եվրոպա, Ադրբեջանը՝ դեպի Կենտրոնական Ասիա: Այս պայմաններում Հայաստանը տարածաշրջանում մնում է միայնակ»:

Ռիչարդ Կիրակոսյանը այսպիսի տպավորություն է ստացել Հայաստանից՝ «Կարծում եմ, կա երկու Հայաստան՝ Երեւանը եւ Երեւանից դուրս»: Վերլուծաբանի կարծիքով, երկու Հայաստան կա նաեւ այն առումով, որ Հայաստանում կան հարստացած մարդիկ եւ աղքատների շերտ: «Այս ներքին տարբերությունը շատ վտանգավոր է»: Նրա վկայությամբ, Հայաստանում չհաստատվեց օրենքի գերիշխանությունը, այլ «զորավորն է թելադրում օրենքը»:

Ըստ ամերիկահայ վերլուծաբանի, «Վաշինգտոնի ոչ պաշտոնական կարծիքն այն է, որ ԱՊՀ֊ի որոշ երկրներում դրսի օգնությամբ իրականացված հեղափոխությունները վաղաժամ էին, ճիշտ չէին: Այժմ կարծիքն այն է, որ շարժումը պետք է ներսից լինի եւ ոչ թե օտարի ձեռքով»:

Ռիչարդ Կիրակոսյանը գտնում է, որ «Ամերիկայի համար վիճակը բարդանում է նրանով, որ Հայաստանում ընդդիմություն չկա: Եվ մինչեւ չգա նոր ընդդիմությունը՝ նոր դեմքով, վիճակը անհույս է»:

Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG