Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյանը մասնակցելու է Եվրոպայի օմբուդսմենների ինստիտուտի արտահերթ նիստին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ մասնակցելու է ապրիլի 1-ին Ավստրիայի Ինսբուրգ քաղաքում կայանալիք Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի արտահերթ նիստին:

Նիստում նախատեսվում է փոփոխություններ մտցնել Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի կանոնակարգում, քննարկել նոր անդամների ընդունման հարցը եւ լսել կազմակերպության նախագահի զեկույցը: Նիստի մասնակիցները վերլուծելու են նաեւ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առկա իրավիճակը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտին անդամակցել է 2004 թվականի հոկտեմբերին՝ դառնալով կազմակերպության 90-րդ լիիրավ անդամը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG