Մատչելիության հղումներ

Ուկրաինայում կայացան խորհրդարանական ընտրություններ


Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ամփոփել կիրակի օրը երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց մասնակցել են 45 կուսակցություն եւ դաշինք:

Ըստ նախնական արդյունքների, առավելագույն ձայներ է հավաքել նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչի «Ուկրաինայի ռեգիոններ» կուսակցությունը, որին հետեւում են «Յուլյա Տիմոշենկոյի դաշինքը» եւ նախագահամետ «Մեր Ուկրաինան» դաշինքը:

Նախկին վարչապետ եւ նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, թե պատրաստ է նոր կառավարություն ձեւավորել, այնինչ Յուլյա Տիմոշկոն հայտնել է, որ մոտ է «Մեր Ուկրաինան» դաշինքի եւ Սոցիալիստական կուսակցության հետ իշխանական կոալիցա ստեղծելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG