Մատչելիության հղումներ

«Սանձազերծած բռնաճնշումների շղթայի հերթական օղակը»


«Ժառանգություն կուսակցության գրասենյանկի փակումը կաթվածահար է արել կուսակցության գործունեությունը», ֊«Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց կուսակցության քարտուղար Վարդան Խաչատրյանը,֊ հարաբերությունները նրա կառույցների եւ կենտրոնի միջեւ, ըստ էության, խզված են, քանի որ էլեկտրոնային կրիչները, տվյալների էլեկտրոնային բազան, որը համակարգիչների մեջ է, անգամ կուսակցության կնիքը գտնվում են գրասենյակում եւ փակված»:

Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի վարձակալած տարածքի մուտքը Երեւանի Հակոբ Պարոնյան թատրոնի շենք մարտի չորսից արգելափակված է, ինչը Վարդան Խաչատրյանն այսօր գնահատեց որպես Րաֆֆի Հովհաննիսյանի եւ կուսակցության դեմ «սանձազերծած բռնաճնշումների շղթայի հերթական օղակ»՝ շատ հնարավոր համարելով, որ դա նաեւ անուղղակի պատասխան կարող է լինել նախագահ Ռոբերտ Քոչարյանին կուսակցության հղած մոտ երկու տասնյակ սուր հարցերին. «Բայց, քանի որ նման խոսակցություններ իշխանություններից չենք ստացել, միայն ենթադրություններ կարող ենք անել»:

Հայաստանի լխավոր դատախազության լրատվության եւ հասարակայնության վարչության պետ ուրգեն Ամբարյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի պատասխանն այսօր ուղարկվել է նրան: Հասցեատերը դեռեւս չի ստացել այն, եւ բովանդակությունն այդպես էլ հայտնի չդարձավ: լխավոր դատախազին եւ ոստիկանապետին մարտի տասներկուսին հղած դիմումում Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրել էր մարտի չորսից գրասենյակի «բռնի» փակումն ընդունել որպես հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի մասին հայտարարություն, համապատասխան իրավական գնահատական տալ տեղի ունեցածին, պարզել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին»: Մեր տեղեկություններով, դատախազությունում, ամեն դեպքում, այս դիմումի հիման վրա գործ չի հարուցվել:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG