Մատչելիության հղումներ

Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ


Եվրամիության առաջնորդները համաձայնել են նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի, նաեւ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ:

Բրյուսելում կայացած գագաթնաժողովում նրանք հայտարարել են, որ մարտի 19-֊ին տեղի ունեցած ընտրությունները, որոնց արդյունքում վերընտրվեց Լուկաշենկոն, «հիմնավորապես թերի էին»:

Եվրամիությունում նախագահող Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը հայտնել է, որ Եվրամիության առաջնորդները որոշել են «սահմանափակիչ միջոցներ» կիրառել նրանց նկատմամբ, ովքեր խախտել են ընտրությունների միջազգային չափանիշները, այդ թվում նաեւ Լուկաշենկոյի նկատմամբ: Նա չի մանրամասնել:

Պլասնիկը կոչ է արել Բելառուսի իշխանություններին ձեռնպահ մնալ ընտրությունների արդյունքները վիճարկող անձանց հետապնդումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG