Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Այսօր պետք է մտածենք, թե ինչպես է Ադրբեջանը զարգանալու 50 տարի հետո»


«Նավթի եւ գազի պաշարներն անսպառ չեն, եւ արդեն այսօր պետք է մտածենք, թե ինչ միջոցներով է Ադրբեջանը զարգանալու 50-70 տարի հետո», - ասել է այսօր նախագահ Իլհամ Ալիեւը՝ Իշիմլիի շրջանի հանրության հետ հանդիպման ժամանակ:

Նրա կարծիքով, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի առաջիկա 10 տարիներին երկրում ստեղծվի հզոր տնտեսական ներուժ: «Նավթագազային ծրագրերի իրագործումը միլիարդների եկամուտներ կբերի Ադրբեջանին: Դրանք պետք է ուղղվեն տնտեսության նոր ճյուղեր ստեղծելու համար», - նշել է նախագահ Ալիեւը:

Նա հայտնել է, որ այս տարվա առաջին երկու ամսում տնտեսական աճը Ադրբեջանում կազմել է ավելի քան 50 տոկոս, եւ ինքը կառավարությանը հանձնարարել է վերանայել 2006 թվականի պետական բյուջեն՝ ավելացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG