Մատչելիության հղումներ

Հնչակյանները վերադառնում են Հայաստան


Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը որոշել է «փոխել ռազմավարությունը եւ հնարավորության սահմաններում վերադառնալ Հայաստան՝ հիմնական գործունեությունը ծավալելով հայրենիքում»: Իրենց կուսակցության վերջին համագումարի այս որոշման մասին կուսակցության ղեկավարները հայտնեցին Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ:

Հնչակյան կուսակցությունը, որը կառույցներ ունի աշխարհի 14 երկրներում, մտադիր է նաեւ իր գրասենյակների միջոցով լոբբիստական աշխատանք ծավալել եվրոպական մայրաքաղաքներում, մասնավորապես, Բրյուսելում:

Ըստ խորհրդարանի մամլո ծառայության հաղորդագրության, Արթուր Բաղդասարյանը «ողջունել է կուսակցության մուտքը Հայաստան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG