Մատչելիության հղումներ

Մերզլյակովը ստամբուլյան հանդիպմանը չի մասնակցել


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը չի մասնակցել Ստամբուլում մարտի 20-ին կայացած համանախագահների հանդիպմանը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից:

Ռուսաստանցի համանախագահը Թուրքիա չէր մեկնել վատառողջ լինելու պատճառով, նա սրտի հետ կապված խնդիր է ունեցել եւ մոտ երկու շաբաթ հիվանդանոցում է եղել:

Ըստ աղբյուրի, ստամբուլյան հանդիպմանը ներկա էր Ռուսաստանի ԱԳՆ-ի ղարաբաղյան խնդրով ղբաղվող խմբի ներկայացուցիչը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG