Այսօր Ժնեւում Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքային խումբը քննարկելու է Ռուսաստանի անդամակցության հնարավորությունը:
Ռուսաստանի անդամակցության գործընթացը 13 տարի է տեւում: Ռուսաստանը վերջին տարիների ընթացքում բարդ բանակցություններ է վարել: Օրերս պաշտոնական Մոսկվան համաձայնության է եկել Միացյալ Նահանգների հետ: Այժմ էլ Վրաստանը տեղեկացրել է, թե կարող է հրաժարվել Ռուսաստանի հետ ստորագրած արձանագրությունից այն դեպքում, եթե Մոսկվան չբացի Վերին Լարսի անցակետը վրացական ալկոհոլային արտադրանքի համար եւ չփակի մաքսատունն Աբխազիայի սահմանին:
Հայաստանը 2003 թվականի փետրվարի 5-ին է միացել համաշխարհային առեւտրի կաննոնները սահմանող այդ գլոբալ կառույցին: Ի՞նչ կտա Հայաստանին Ռուսաստանի անդամակցությունը: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ԱՀԿ-ի եւ Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ Վահագն Ղազարյանը պատասխանեց. «Հայաստանը եւ Ռուսաստանը կնքել են Ազատ առեւտրի մասին համաձայնագիր, որում ամրագրված է ապրանքների եւ ծառայությունների համար մաքսատուրքերի գանձման կարգը: Համաձայնագիրը շարունակելու է գործել եւ ԱՀԿ-ի շրջանակներում ձեւավորված եւ կիրառվող մաքսատուրքերը Հայաստանի վրա ազդեցություն չեն ունենա»:
Ինչ վերաբերում է օրենսդրական դաշտին, ապա ըստ Վահագն Ղազարյանի, Հայաստանի համար Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին միայն դրական ազդեցություն կունենա, քանի որ Ռուսաստանի օրենսդրությունը կլինի կանխատեսելի եւ ավելի շատ կհամապատասխանի միջազգային օրենսդրությանը:
Արմեն Քոլոյան, Պրահա